Բաժիններ՝

FBI-ը կազմել է բնակության համար ԱՄՆ-ի ամենավտանգավոր քաղաքների ցանկը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ամերիկյան Հետաքննությունների դաշնային բյուրոն (FBI) հրապարակել է կյանքի համար ԱՄՆ ամենավտանգավոր քաղաքի ցուցակը: Վիճակագրության համաձայն, տվյալ քաղաքներում 2012 թվականին 1.2 տոկոսով աճել է հանցագործությունների քանակը:

Վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականում Միչիգան նահանգի Ֆլինտ քաղաքն է, ուր գրանցվել է հանցագործությունների (սպանություններ, կողոպուտի դեպքեր, հարձակումներ) ամենաբարձր մակարդակը ողջ երկրում:

FBI-ի փորձագետների տվյալներով՝ կյանքի համար վտանգավոր բոլոր քաղաքներին միավորում են տնտեսական զարգացման ցածր մակարդակը և աղքատության բարձր ցուցանիշները: Տվյալ քաղաքների բնակչության 30 տոկոսը գտնվում է աղքատության շեմին:

2012 թվականին Ֆլինտում գրանցվել է 2700 բռնի հանցագործություն, այդ թվում նաև 63 սպանություն և 1900 հարձակում: Հաշվարկը կատարվել է քաղաքի 100.000 բնակչին բաժին ընկնող հանցագործությունների թվով:

Երկրորդ տեղում Միչիգանի նահանգի Դեթրոյթ քաղաքն է՝ 2100 ծանր հանցագործություններով, այդ թվում նաև 386 սպանություն: Երրորդ տեղում Կալիֆոռնիայի Օքլենդ քաղաքն է, ուր իրականացվել է 1800 հարձակում և կողոպուտ, այդ թվում նաև 32 սպանություն:

Բացի այդ, անբարենպաստ քաղաքներ են ճանաչվել Բրինջպորտը (Քոնեքթիքութ նահանգ), Նոր Օռլեանը (Լուիզիանա), Սենտ Լուիսն ու Կանզաս Սիթին (Միսսուրի), Մեմֆիսը (Թեքսաս), Սթոքթոնը (Կալիֆոռնիա), Բիրմիգհեմը (Ալաբամա), Նյու Հեյվենը (Քոնեքթիքութ), Բալթիմորը (Մերիլենդ), Քլիվլենդը (Օհայո), Ջեքսոնը (Միսսիսիպի), Նյուարքը (Նյու Ջերսի), Ատլանտան (Ջորջիա), Միլուոկին (Վիսքոնսին):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս