Սիրիական հակամարտության հետևանքով զոհվել է ավելի քան 100.000 մարդ. OSDH
France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիական հակամարտության հետևանքով վերջին տվյալներով զոհվել է ավելի քան 100.000 մարդ: Այս մասին հայտնել է Լոնդոնում բազավորված Մարդու իրավունքների պահպանման մոնիթորինգային սիրիական կենտրոնը (OSDH):
Իրավապաշտպանների տվյալներով՝ զոհվածներից 36.600-ը քաղաքացիական անձինք են, 25.000-ը՝ կառավարական ուժերի զինծառայողներ և մոտ 18.000-ը՝ զինված ընդդիմության զինյալներ:
Մնացյալ կորուստներն առնչվում են իշխանություններին աջակցող աշխարհազորին, «Հզբոլլահի» զինյալներին: Կան նաև չճանաչված զոհեր: ՄԱԿ-ի վերջին տվյալներով՝ Սիրիական հակամարտության հետևանքով զոհվել է առնվազն 93.000 մարդ: