Ցյուրիխից Նյու Յորք մեկնած ինքնաթիռից անհետացել է 1.2 միլիոն դոլար
Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մոտ 1.2 միլիոն դոլար է անհետացել Ցյուրիխից Նյու Յորք մեկնած ինքնաթիռից: Խոսքը գնում է 100 դոլարանոց թղթադրամների մասին:
Չվերթն իրականացրել է Swiss International Air Lines ավիաընկերությունը, որի ինքնաթիռը Ջոն Քենեդիի անվան օդանավակայանում վայրէջք է կատարել հունիսի 22-ին: Գումարը պետք է գտնվեր հատուկ բեռնարկղում, սակայն երկու օր անց, երբ այն հասցվել է բանկ, դրանում գումար չի գտնվել:
CNN-ի տվյալներով՝ այդ գումարը պատկանում է ամերիկյան բանկերից մեկին, և նրա շվեյցարական մասնաճյուղից տեղափոխվում էր ԱՄՆ-ում գտնվող գլխավոր գրասենյակ: Ներկայումս Հետաքննությունների դաշնային բյուրոն (FBI) փորձում է պարզել գումարի անհետացման ստույգ ժամկետը: