Բաժիններ՝

Դավիթ Սարգսյանը երկօրյա այցով կմեկնի Մոսկվա

Հունիսի 26-ին ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը կմեկնի Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք` մասնակցելու նույն օրը Մոսկվայում կայանալիք Եվրասիական զարգացման բանկի խորհրդի և Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի խորհրդի նիստերի աշխատանքներին:

Հայաստանի Հանրապետությունը Եվրասիական զարգացման բանկի լիիրավ անդամ է 2009 թվականի ապրիլից: Նաեւ` Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի հիմնադիր անդամներից է:

Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը հանդիսանում է Եվրասիական զարգացման բանկի և Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի խորհրդի անդամ Հայաստանի Հանրապետությունից:

ՀՀ  ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930