Sony-ին ներկայացրել է SmartWatch 2 ժամացույցները (տեսանյութ)

Sony ընկերությունը թողարկել է SmartWatch 2 սարքավորումը, որն աշխատում է որպես երկրորդ էկրան Android սարքավորումների համար: Սարքն ասես նախատեսված է որպես հեռակառավարման վահանակ`սմարթֆոնի համար: Առանց սմարթֆոնին միանալու՝ SmartWatch 2-ն աշխատում է սովորական ժամացույցի նման:

Ժամացույցի էկրանը 1.6 դյույմ է, իսկ թողունակությունը` 220×176 պիքսել: էկրանը հատուկ մշակված է այնպես, որպեսզի դրա վրա պատկերը հնարավոր լինի կարդալ, ընդ որում` արևի ճառագայթների տակ:

Ժամացույցները համատեղելի են Android օպերացիոն համակարգով աշխատող սարքավորումների մեծամասնության հետ՝ սկսած 4.0 տարբերակից:

Սարքավորման միջոցով կարելի է կարդալ էլեկտրոնային փոստը, SMS-ը, զանգեր կատարել և ստանալ զանգեր, ղեկավարել նվագարկիչը, դիտել օրացույցը, եղանակի տեսությունը, նորությունները: Մարտկոցի հզորությունը դեռևս հայտնի չէ, արտադրողը հավաստիացնում է, սակայն, որ այն կբավականացնի 3-6 օր` սարքի օգտագործման ինտենսիվությունից կախված:

Տեսանյութեր

Լրահոս