Բաժիններ՝

Ռոբոտը կօգնի մեծահասակներին

Տարիքն առած մարդկանց այլոց օգնությունը, իհարկե, կյանքի վերջին փուլում չի խանգարի: GiraffPlus նախագծի շրջանակներում՝ տարեցները երբեք չեն մնա առանց խնամակալության:

Այժմ այդ համակարգը Շվեդիայում, Իսպանիայում և Իտալիայում իրական պայմաններում փորձարկում է անցնում: Ծերերի և սոցիալական ծառայություների փոխգործակցության կենտրոնում ընկած է Giraff ռոբոտը: Այն իրենից էկրան է ներկայացնում, որի անիվների վրա միկրոֆոն է տեղադրված. այն թույլ է տալիս խնամողին միշտ կապի մեջ գտնվել իր խնամքի ենթականության տակ գտնվողի հետ:

Սակայն սա դեռ ամենը չէ. այս ռոբոտը կարող է հավաքել հիվանդի մասին այնպիսի տվյալներ,  ինչպիսիք են` արյան ճնշումը, մարմնի ջերմաստիճանը, հետևել նրա շարժմանը և անգամ հայտնաբերել նորմայից շեղվող վարքը, օրինակ, եթե խնամակալության տակ գտնվող մարդը ընկել է կամ երկար ժամանակ չի շարժվել:

Արտակարգ դրության դեպքում այդ տեղեկություններն արագ մշակվում են և փոխանցվում են բուժքրոջը: Ծրագրի կոորդինատոր, պրոֆեսոր Սիլվի Կոռադեշի խոսքով, համակարգը կարող է անգամ հետևել հիվանդի քնի փուլերին, որպեսզի բացահայտի, եթե որևէ արտասավոր բան է կատարվում:

Նշյալ ռոբոտների փորձարկումը պետք է ավարտվի մինչև 2014թվականը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս