Արագաչափերը գործում են ի շահ վարորդի՞
Վերջին շրջանում արագաչափերի և վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխությունները բուռն քննարկումների պատճառ դարձավ: 1in.am-ը փոխանցում է ՃՈ իրավաբանական վարչության պետ Արմեն Չիլինգարյանի խոսքերը, ում մեկնաբանությամբ՝ ամբողջ խնդիրն առաջացավ նրանից, որ ինչ-որ մեկն ամբողջությամբ չուսումնասիրելով հոդվածը՝ ասաց, որ այսուհետ 61 կմ/ժ արագությամբ երթևեկելիս տուգանք է սահմանվում: Նա լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ օրենքում արված փոփոխությունները պարզապես կանոնակարգել են եղած օրենքը. «Համապատասխան հոդվածը լրացվել է նոր մասով, առաջինից չորրորդ մասով որոշում կայացնելիս օրենքով պարտավոր ենք արագաչափից հանել 10 կմ/ժ, հինգերորդ հավելվածով դա ուղղակի ամրագրել ենք»:
Բանախոսն ասել է, որ ամեն ինչ արված է հօգուտ վարորդի: Եթե արագաչափ արտադրող ընկերությունն ասում է, որ արագաչափն ունի 1 կմ/ժ տատանում, ապա օրենքով 10 կմ/ժ են վերցնում տատանման համար: Եթե տվյալ տարածքում թույլատրվում է երթևեկել 60 կմ/ժ արագությամբ, ապա արագաչափը խախտումը կֆիքսի 71 կմ/ժ-ից սկսած:
Ամբողջական հրապարակմանը կարելի է ծանոթանալ այս հղումով։