
Թողարկվել է «Ազգային դրամի 20 տարին» նոր արծաթե հուշադրամը

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է ՀՀ ազգային դրամի 20 տարուն նվիրված հուշադրամ:
Հուշադրամի դիմերեսին ՀՀ զինանշանն է և դրամի 20-ամյակի տարբերանշանը: ՀՀ զինանշանի ֆոնին ՀՀ թղթադրամների պաշտպանական հատկանիշները (գիլյոշ և պաշտպանական ներգիծ) նմանացնող պատկերներ են: Դրամի 20-ամյակի տարբերանշանից ձախ թողարկման տարեթիվն է` «2013», շրջագծով` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրությունները:
Հուշադրամի դարձերեսին ՀՀ կենտրոնական բանկի շենքն է և ՀՀ թղթադրամների պաշտպանական հատկանիշները (գիլյոշ և թափանցիկ պատկեր) նմանացնող պատկերներ են, շրջագծով` «ԱԶԳԱՅԻՆ ԴՐԱՄԻ 20 ՏԱՐԻՆ» և «20 YEARS OF NATIONAL CURRENCY» մակագրությունները:
Հուշադրամի բնութագիրը
Անվանական արժեքը 1000 դրամ
Մետաղը և հարգը արծաթ, 9990
Քաշը 31,1 գ
Տրամագիծը 38,0 մմ
Դրամաշուրթը հարթ, համարակալված
Որակը պրուֆ
Տպաքանակը 500 հատ
Էսքիզների հեղինակն է Վարդան Վարդանյանը:
Հուշադրամը հատվել է Նիդեռլանդների արքայական դրամահատարանում:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն