
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանին մտահոգել է երիտասարդ ակտիվիստների կալանքի տակ մնալու ժամկետի երկարաձգումը

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը հայտարարություն է տարածել՝ կապված երեկ NIDA շարժման երիտասարդ ակտիվիստներ Զաուր Գուրբանլիի ու Ռաշադատ Ախունդովի ձերբակալման ժամկետը ևս երեք ամսով երկարաձգելու հետ.
«Մենք շարունակում ենք մտահոգված հետևել այդ և այս տարվա գարնանային ակցիաների ժամանակ ձերբակալված մյուս անձանց դատական գործերին: Մենք կառավարությանը կոչ ենք անում անցկացնել օրենքի գերակայության վրա հիմնված գործընթացներ:
Դա վերաբերում է նաև անկողմնակալ, արդար և թափանցիկ դատական հետաքննություն անցկացնելուն: Մենք ակնդետ հետևելու ենք այդ դատական գործերին, ինչպես նաև շարունակելու ենք կառավարության հետ քննարկել այդ մասին»:
Այս տարվա մարտ-ապրիլին Ադրբեջանում ձերբակալվել է NIDA շարժման 7 ակտիվիստ, որոնք մեղադրվում են ապօրինի պայթուցիկ նյութեր և թմրանյութ պահելու մեջ: