
Ջասթին Բիբերի հոլովակը Instagram-ի ռեկորդակիր է դարձել (տեսանյութ)

Instagram ֆոտոբլոգի նոր` վիդեո ֆունկցիան, մեծ համբավ է ձեռք բերել օգտատերերի շրջանում: Գործառույթի ներդրման առաջին օրվանից օգտատերերը 5 մլն-ից ավել վիդեոհոլովակներ են ներբեռնել, որից ամենաշատը հավանության է արժանացել երգիչ Ջասթին Բիբերի հոլովակը: Երիտասարդ երգչի առաջին վիդեոն 1 մլն-ից ավելի like է ստացել ու մեկնաբանվել 200-ից ավելի անգամ: Հոլովակը առանձնապես գործողություններ չի պարունակում` կիսամերկ Բիբերը ոսկյա մեծ շղթայով, խիստ ամաչելով, հաղորդում է, որ Instagram-ում այսուհետ կարելի է վիդեո ներբեռնել:
Հոլովակը կարելի է դիտել այս հղումով։