
Եթե չլիներ Պիզելին, հավանաբար չէի տեղափոխվի Կուբան. Օզբիլիս

Հայաստանի հավաքականի և «Կուբանի» կիսապաշտպան Արազ Օզբիլիսը խոստովանել է, որ ռուսական ակումբ դժվար թե տեղափոխվեր, եթե չլիներ հավաքականում իր խաղընկեր Մարկոս Պիզելին:
««Այաքսը» ցանկանում էր ինձ վարձավճարով տալ մեկ այլ հոլանդական ակումբի: Իսկ կարիերայիս այդ փուլում նման շրջադարձը բոլորովին ձեռնտու չէր: «Կուբանի» առաջարկը շատ հստակ էր: Ես ցանկանում էի խաղալ, վաստակել և դրսևորել ինձ: «Կուբանը» տալիս էր այդ հնարավորությունները:
Եթե չլիներ Պիզելին, հավանաբար կմերժեի «Կուբանին»: Մարկոսն ինձ շատ օգնեց սկզբնական շրջանում, երբ ես պարզապես չէի հասկանում, թե ինչ պետք է գնել խանութում, ինչպես պետք է բացատրվել մարդկանց հետ: Նա շատ ջերմ էր արտահայտվում Ռուսաստանի, Կրասնոդարի և ակումբի մասին: Այժմ ռուսերեն եմ սովորում. սուրճի և խանութի համար կբավականացնի: Քաղաքն էլ արդեն լավ գիտեմ: Սկզբում մշակութային շոկի մեջ էի, այժմ ինձ այստեղ դուր է գալիս»,- Օզբիլիսի խոսքերը մեջբերում է sport-express-ը: