«Անկախության սիմվոլի» մոտ ոչ թե բերան է, այլ ունիտազ. Ստեփան Սաֆարյան

«Ժառանգություն» կուսակցության անդամ Ստեփան Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում պատասխանել է ԻՄ կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանին, ով երեկ իրեն «դժբախտ ողորմելի» էր անվանել:

«Պարզվում է` «անկախության սիմվոլի» մոտ ոչ թե բերան է, այլ ունիտազ: Ի՞նչ ասես անդաստիարակ մարդուն, ով անհաջող գաստրոլի դուրս եկավ, Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո եվրոպական տուրնեի գնաց-վերադարձավ, ու հիմա նեղվում է, որ ողջ ազգը ղժժում է իր վրա:

Ինչ իմանա ազգս, որ այս մարդու ամբողջ գործունեությունը վերջին տասնամյակներում փող աշխատելն է եղել «անկախության սիմվոլիկայի» զոնտիկի տակ… Իրականում նա նեղվում է, որ բեմի վրա արդեն բարձրացել է վարագույրը ու պարզվել է, որ իր վրա «մահափորձ» չի եղել, որ շորերի վրա հետքեր չկան, որ կրակողին հավանաբար ասել է` «սպասի սարոչկաս հանեմ, նոր կրակի», կամ` «ընենց տեղ կկրակես, որ ոչ մի օրգան չվնասվի», որ հասկանալի դարձավ, թե ինչո՞ւ է նա «մահափորձի օրը» հրաժարվել ուղեկցությունից, որ ցուցմունքներով այդպես էլ չհաստատվեց իր` «ռուսական իմպերիալիզմի» դարավոր թշնամին լինելու հանգամանքը, ու որ թատրոնը նողկալի է ու ոչնչացնող հենց իր համար… Ու հիմա, երբ ազգս նրան բռնացրել է մատուցած ծառայությունների դիմաց կառավարական որոշման մակարդակով «վարձատրությունը» ստանալու գործում, հիստերիայի մեջ է ընկել ու ունիտազը բացել… Ողորմություն խնդրողն ու Սերժ Սարգսյանի ողորմածությանը մնացած «գործիչը» հանդգնում է դրանում մեղադրել այլոց, այդ թվում ինձ, ով ի տարբերություն իրեն, ավելի բարձր գին ունի, բայց երբեք չի վաճառվել իր նման:

Ուղղակի հիշեցնեմ.

-թռչնաբուծարան չեմ ունեցել, աշխատողների չեմ «քցել»…

-տարբեր մեծահարուստներից, այդ թվում` օլիգարխ կուսակցապետերից փող չեմ վերցրել ու սրա-նրա դեմ խոսել…

-թատերական ներկայացումներում դեր չեմ խաղացել…»,- գրել է Ստեփան Սաֆարյանը:

Տեսանյութեր

Լրահոս