«Նավասարդ Կճոյանին Սերժ Սարգսյանը չէ, որ պետք է պատժի»

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը օֆշորային սկանդալը և դրան հաջորդած զարգացումները համարում է ոչ պատվաբեր իրադարձություն ՀՀ քաղաքական ղեկավարների համար, իսկ այն հերքումները, որոնք տարածվեցին թե՛ գործարար Սուքիասյանի և թե՛ դրա մեջ ներգրավված անձանց կողմից, ավելի վատթարացրին իրավիճակը: Նման տեսակետ է հայտնել քաղաքագետը galatv.am-ի հետ զրույցում:

«Սկսեցին անհեթեթ բաներ խոսել, թե որևէ մեկը չի կարող օֆշորային ընկերությունում գրանցել այս կամ այն մարդուն առանց տեղյակ պահելու գործընկերներին: Ես պետք է նշեմ, որ սա կոնկրետ պետք է վերահսկվի հանրապետության նախագահի կողմից, և բոլոր ներգրավվածները, կապ չունի նրանք մոտ են նախագահի հետ, ընկերական հարաբերություններ ունեն, համակուսակիցներ են, թե ինչ են, այս սկանդալում ներգրավված բոլոր անձիք պետք է շատ խիստ պատժվեն, որպեսզի երկրորդ անգամ էլ ոչ ոք իրեն թույլ չտա այդպիսի կեղծիքներ, զեղծարարություններ անել և միևնույն ժամանակ դրա մեջ ներգրավել ամբողջ հանրապետությանը… Նրանք պետք է հասկանան, որ իրենց գործողությունները բումերանգի նման վատ գործողությունների մասին եմ ասում, բումերանգի նման հարվածում են մեր երկրի արտաքին իմիջին, թեկուզ և ներքին իրավիճակի խաթարմանը, և որ երկիրը ունի բազմաթիվ խնդիրներ՝ սկսած Արցախյան կոնֆլիկտից մինչև սոցիալ-տնտեսական վատ վիճակով»,-ասել է Գագիկ Համբարյանը:

Հարցին, թե Սերժ Սարգսյանը կպատժի՞ արդյոք Տիգրան Սարգսյանին կամ Նավասարդ Կճոյանին, քաղաքագետը պատասխանել է. «Ես պետք է նշեմ, որ Նավասարդ Կճոյանին պետք է պատժի ոչ թե Սերժ Սարգսյանը, որովհետև Նավասարդ Կճոյանը հոգևորական է, այլ հենց մեր Հայ Առաքելական Եկեղեցու կաթողիկոսը, եթե պարզվի, որ Նավասարդ Կճոյանը և թե հանրապետության վարչապետը իրոք ներգրավված են եղել այդ խարդախության մեջ: Եթե նույնիսկ ապացույցներ չլինեն, պետք է անպայմանորեն սա դաս լինի մեր պաշտոնյաների համար»:

Մանրամասները՝ այստեղ:

Տեսանյութեր

Լրահոս