Ինչպես ազատվել պեպեններից
Այսօր շատ մարդիկ տառապում են պեպեններից: Պեպեններից ազատվելու համար կան ինչպես արհեստական, այնպես էլ բնական ժողովրդական միջոցներ: Այդ տնական միջոցները ներառում են թթվասերը, մրգերը, կիտրոնը, մեղրը, տզկանեփի ձեթը, մանանեխը և այլ միջոցներ:
Պեպեններն առաջանում են արևի տակ մաշկը երկար անպաշտպան թողնելու հետևանքով: Այս երևույթը հանդիպում է հիմնականում սպիտակամաշկ և խարտյաշ մազերով մարդկանց մոտ: Պեպենների մյուս առաջացման պատճառը հորմոնային անհավասարակշռությունն է: Պեպենների գույնը կարող է լինել դարչնագույն, դեղին, կարմրին տվող: Հարկավոր է պեպենների բուժմամբ զբաղվել հենց նրանց առաջացման փուլից:
Բնական միջոցներ պեպենների դեմ
Թթվասեր
Թթվասերն այն հիանալի պարզ միջոցներից է, որը կարող է ձեզ օգնել վերացնել պեպենները: Հարկավոր է թթվասերի դիմակ դնել մի քանի րոպե և ապա այն լվանալ ջրով: Դրանից հետո խորհուրդ է տրվում դեմքին քսել խոնավեցնող միջոց, որպեսզի մաշկը պահպանի իր փափկությունը և առաձգականությունը:
Կիտրոնի հյութ
Կիտրոնի հյութը հայտնի է իր սպիտակեցնող հատկությամբ: Պեպենների դեպքում այն նույնպես հիանալի կերպով նպաստում է դրանց գույնի բացվելուն:
Մրգի դիմակներ
Պատրաստեք ելակի, վարունգի և ծիրանի դիմակ և այն դրեք դեմքին մոտ 30 րոպե, և ապա լվացեք դեմքը: Լվանալուց հետո կարող եք այն պատել խոնավեցնող քսուքով:
Թթված կաթով դիմակ
Կաթնաթթուն ունի սպիտակեցնող հատկություն, որը նպաստում է մաշկի պիգմենտացիայի բացացմանը: Առավոտյան դեմքը լվացեք թթված կաթով, և այն ոչ միայն կվերացնի պեպենները, այլև կնպաստի մաշկի լավացմանը:
Տաքացրած մեղրը նույնպես համարվում է պեպենների դեմ պայքարող հիանալի միջոց: Ցորենի ծիլերը աղալ և այդ խյուսն ավելացնել տաքացրած մեղրին և քսել դեմքի մաշկին: 30 րոպե անց դեմքը լվանալ՝ տաք, ապա՝ սառը ջրով:
Բանջարեղենի հյութ և քսուքներ
Դուք կարող եք խառնել բանջարեղենի, օրինակ՝ մաղադանոսի, կիտրոնի և նույնիսկ նարնջի հյութը դեմքը սնուցող քսուքին և քսել դեմքի մաշկին: 30 րոպե անց լվանալ դեմքը տաք ջրով և ապա ցայել սառը ջրով: Օգտագործեք այս դիմակը հաճախակի և կտեսնեք ցանկալի փոփոխություններ:
Տզկանեփի ձեթ և վիտամին E
Դեմքի պեպեններից ազատվելու համար կարող եք օգտագործել վիտամին E արունակող քսուքներ կամ տզկանեփի ձեթ քսել դեմքի պեպենոտ հատվածին:
Մանանեխ
Մաղադանոսի սերմն աղալ և այն խառնել կաթին: Ստացված խյուսը քսել դեմքին և 30 րոպե անց լվանալ այն: Այս դիմակի հաճախակի օգտագործումը կնպաստի պեպենների գույնի բացացմանը:
Սոխ
Կարմիր սոխի շերտերը կարող եք քսել դեմքի պեպենոտ հատվածին, և աստիճանաբար պեպենները կանհետանան:
Քնջութ և քրքում
Հավասար քանակությամբ խառնել իրար քունջութը և քրքումը, ավելացնել քիչ քանակությամբ ջուր և ստացված խառնուրդը քսել դեմքին:
Պատրաստեց ՇՈՂԵՐ ԳԱԼՍՏՅԱՆԸ