Ադրբեջանը ցանկանում է հնարավորինս մոտ գտնվել Եվրոպային. Իլհամ Ալիև
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բրյուսելում հանդիպել է ԵՄ-ի Խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյի հետ:
Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը որքան մոտ գտնվի Եվրոպային, այնքան մեծ կլինեն երկրի ժողովրդավարական զարգացման հնարավորությունները.
«Ադրբեջանը ցանկանում է հնարավորինս մոտ գտնվել Եվրոպային, և հանդիսանում է «Արևելյան գործընկերություն» ծրագրի ակտիվ անդամ: Կարծում եմ, որ ժողովրդավարության զարգացման, մարդու իրավունքների ոլորտներում համագործակցությունն Ադրբեջանին հնարավորություն է տալիս իրականացնել քաղաքական բարեփոխումներ՝ միջազգային չափորոշիչներին համապատասխան»: