Բաժիններ՝

Բաքվի օդանավակայանում ձերբակալել են Մոսկվա մեկնող նախագահի նախկին գործավարին

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ երեկ Բաքվում ձերբակալվել է նախագահի նախկին գործավար, 63-ամյա Ակիֆ Մուրադվերդիևը: Նախկին չինովնիկին ձերբակալել են օդանավակայանում: Նրա հարազատների խոսքերով՝ Մուրադվերդիևը պատրաստվում էր մեկնել Մոսկվա:

Ընդ որում, Մուրադվերդիևը հաջողությամբ անցել է մաքսային ու սահմանային վերահսկողությունը, նրա մոտ չեն հայտնաբերվել որևէ արգելված կամ չհայտարարագրված իրեր: Նրան ձերբակալել են դրանից հետո:

Դատարանն արդեն իսկ նրա նկատմամբ որպես նախնական խափանման միջոց է ընտրել երկամսյա կալանքը: Նրան մեղադրում են մաքսանենգության մեջ: Դեռ անհայտ է, թե կոնկրետ ինչում է պաշտոնապես մեղադրվում Մուրադվերդիևը:

Նրա հարազատների խոսքերով՝ ձերբակալվածը մեղադրվում է 18.000 մանաթ (1 մանաթը մոտավորապես հավասար է 1 եվրոյի) արժողությամբ ոսկեդրամներ դուրս բերելու փորձի մեջ: Ակիֆ Մուրադվերդիևը 1990-ական թվականներին վարել է Ադրբեջանի՝ տվյալ ժամանակվա նախագահ Հեյդար Ալիևի գործերը: Ավելի ուշ նա եղել է պատգամավոր:

2005 թվականի աշնանն Ադրբեջանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից քիչ առաջ նրան ձերբակալել են և մեղադրել են պետական հեղաշրջման փորձ կատարելու մեջ:

Ավելի ուշ՝ 2006 թվականին, նրան դատապարտում են 6 տարի ազատազրկման, սակայն հետագայում փոխում են մեղադրանքը (պետական միջոցների յուրացում և կաշառակերություն):

2008 թվականին նրան վաղաժամ ազատում են բանտից՝ կապված առողջական խնդիրների հետ: Այն ժամանակ դատարանը նրա պատժաժամկետը փոխարինել էր հնգամյա պայմանական ժամկետով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս