«Հարավային գազային միջանցքը» ռազմավարական կարևորագույն նախագիծ է ԵՄ-ի ու Ադրբեջանի համար. Ռոմպեյ

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Բրյուսելում տեղի է ունեցել ԵՄ-ի Խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:

Հանդիպումից հետո կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Ռոմպեյը հայտարարել է, որ «Հարավային գազային միջանցքը» ռազմավարական կարևորագույն նախագծերից մեկն է ԵՄ-ի ու Ադրբեջանի համար: Ռոմպեյը գոհունակություն է հայտնել, որ այդ հարցում ձեռք է բերվել զգալի առաջընթաց (նկատի է առնվում Թուրքիայի տարածքում «Անդրանատոլիական» գազատարի (TANAP) մասին Ադրբեջանի ու Թուրքիայի միջև համաձայնագրի ստորագրումը, որով ադրբեջանական գազը, շրջանցելով Ռուսաստանի տարածքը, կհասցվի ԵՄ-ի սահման – 168.am):

Նա հավելել է, որ Իլհամ Ալիևի հետ քննարկել է փոխադարձ հետաքրքրության կենտրոնում ընկած մի շարք հարցեր, այդ թվում նաև ԵՄ-ի ու Ադրբեջանի հարաբերությունների զարգացումը: Ռոմպեյի խոսքերով՝ Ադրբեջանը ԵՄ-ի շատ կարևոր գործընկեր է:

Տեսանյութեր

Լրահոս