Բաժիններ՝

Սիրիայի հյուսիսում բախվել են ապստամբներն ու քրդերը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ կտրուկ սրվել է իրավիճակը Սիրիայի հյուսիսում, ուր Թուրքիայի սահմանի մոտ ընկած Իֆրինի շրջանում բնակվում են քրդեր:

Այնտեղից ստացված տվյալների համաձայն, որոնք հաստատել են թե՛ ընդդիմադիր, թե՛ կառավարական աղբյուրները, բախումներ են գրանցվել քրդերի ու զինյալների միջև: Միայն երեկ գրանցված բախումների հետևանքով զոհվել է առնվազն 4 մարդ, կան տասնյակ վիրավորներ:

Վերջին օրերին գրանցված բախումների ու ահաբեկչությունների հետևանքով երկու կողմից զոհերի քանակը հասել է 30-ի: Եվս տասնյակ արաբներ ու քրդեր համարվում են անհետ կորած: Տեղի ԶԼՄ-ների տվյալներով՝ նրանց առևանգել և որպես պատանդ են պահում հակամարտող ուժերը:

Դիտորդներն ընդգծել են, որ Իֆրինում տեղի ունեցած իրադարձությունները փաստացիորեն նոր ճակատ են բացում արդեն երկու տարուց ավելի ընթացող Սիրիական հակամարտությունում:

Սկզբնական շրջանում հազարավոր քրդեր միացան խաղաղ հանրահավաքներին, սակայն հետագայում քրդերի ճնշող մասը զերծ մնաց իշխանությունների ու ապստամբների միջև պայքարին միջամտելուց: Սիրիայում քրդերը կազմում են բնակչության մինչև 10 տոկոսը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս