Բաժիններ՝

Թուրքիան Սև ծովում ածխաջրածինների որոնման վրա ծախսել է 2.5 միլիարդ դոլար

Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ Թուրքիան ցայժմ Սև ծովում նավթ և գազ հայտնաբերելու ուղղությամբ իրականացված աշխատանքների վրա ծախսել է 2.5 միլիարդ դոլար: Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը.

«Թուրքիան մտադիր է հետագայում նույնպես նավթի ու գազի որոնման աշխատանքներ իրականացնել Սև ծովի ջրատարածությունում, քանի որ վստահ է, որ ծովի թուրքական ու ուկրաինական հատվածները հարուստ են ածխաջրածինների պաշարներով:

Հետագա 10 տարիներին Թուրքիայում կրկնակի աճելու է էներգակիրների պահանջարկը, ինչը երկրին հարկադրում է որոնել նոր աղբյուրներ և մատակարարման երթուղիներ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930