Բաժիններ՝

Մեծ Բրիտանիայի կառավարությունը գաղտնազերծել է ՉԹՕ-ների մասին հարյուրավոր փաստաթղթեր

BBC-ի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի կառավարությունը գաղտնազերծել է չբացահայտված թռչող օբյեկտների (ՉԹՕ) մասին հարյուրավոր նյութեր: Իշխանությունների կարծիքով, այդ նյութերն այլևս պետք չեն իրենց:

ՉԹՕ-ների հետազոտմամբ զբաղվող ՊՆ-ը որոշել է հանրությանը ցույց տալ այդ նյութերը, որպեսզի վերջինս անձամբ համոզվի դրանում, որ այլմոլորակայիններ գոյություն չունեն, և որ նրանք չեն կարող ներկայացնել որևէ սպառնալիք: Այդ փաստաղթերը տեղադրվել են ՊՆ-ի կայքում:

Խոսքը գնում է ավելի քան 700 փաստաթուղթ պարունակող 25 թղթապանակի մասին, որոնք առնչվում են 1997-2009 թվականներին կատարված դիտարկումներին: Մեծ Բրիտանիայի կառավարությունը ՉԹՕ-ների գոյության մասին վկայող դեպքերը սկսել է հետաքննել 1952 թվականին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս