Բաժիններ՝

Թուրք ցանցահեններն ստանձնել են Twitter-ում արված ծայրահեղական հայտարարությունների պատասխանատվությունը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ թուրքական Red Hack ցանցահենային խումբը հայտարարել է, որ իր վրա է վերցնում Twitter-ի միկրոբլոգներում տեղադրված բողոքելու բոլոր կոչերի պատասխանատվությունը: Ցանցահենների պնդմամբ՝ այդ միջոցը կարող է անհրաժեշտ լինել Թուրքիայում օգտատերերի պաշտպանության համար:

Դա կապված է նրա հետ, որ թուրքական իշխանությունները վճռական են տրամադրված Twitter-ում տեղ գտած ծայրահեղական կոչերը հետաքննելու և օգտատերերի նկատմամբ դատական գործընթացներ նախաձեռնելու հարցում:

Red Hack-ի տեղեկություններով՝ ակնկալվում է, որ իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) շուտով կսկսի հետազոտել Twitter-ը: Red Hack-ն ընդգծել է, որ իրենք են կոտրել հարյուր հազարավոր մարդկանց էջերը և նրանց անունից տարածել հաղորդագրություններ ու կոչեր:

Ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) պատգամավոր Էրդալ Աքսյունգերը համաձայնվել է ցանցահենների հետ՝ օգտատերերին կոչ անելով հայտարարել, որ իրենք չեն ուղարկել նման հաղորդագրություններ, որոնց համար կարող են դատել իրենց:

Նշվում է, որ Թուրքիայի կառավարությունը նոր է գլխի ընկել, որ ըստ էության, Twitter-ը դարձել է բողոքի ակցիաների տարածման գլխավոր մեղավորը և ցուցարարների հիմնական տեղեկատվական զենքը: ԱԶԿ-ն երբեք մեծ ուշադրություն չի դարձրել սոցցանցերին, սակայն այժմ սկսել է գիտակցել իր բացթողումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս