Վրաստանում իր իսկ կառուցած բանտից ազատ են արձակել թուրք գործարարին
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ներում է շնորհել թուրք գործարար Օրհան Աքսուին, ինչն իրականացվել է Վրաց պատրիարք Իլյա 2-րդի միջնորդությամբ:
Թուրք գործարարը ձերբակալվել է Վրաստանի նախկին իշխանությունների ժամանակ և տարիների ընթացքում ենթարկվել է կտտանքների ու անմարդկային վերաբերմունքի: Նշվում է, որ թուրք գործարարը բազմամիլիոն նախագծեր է իրականացրել Վրաստանում, կառուցել է հիմնարկներ և պետությունից պարտք է խնդրել, ինչից հետո նրան ձերբակալել են:
Երբ գործարարին տեղափոխել են բանտ, նրան հայտնել են, որ այդ բանտը կառուցել է հենց ինքը: Գործարարին 2007 թվականին դատապարտել են 12 տարվա ազատազրկման՝ կաշառք տալու և կեղծ հաշիվ-ապրանքագրեր օգտագործելու համար: