Բաժիններ՝

Ստամբուլի հյուրանոցները դատարկ են 55 տոկոսով

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Ստամբուլի «Թաքսիմ» հրապարակում անցկացվող բողոքի ակցիաների պատճառով քաղաքի հյուրանոցները դատարկ են 55 տոկոսով: Այս մասին հայտարարել է Ստամբուլի զբոսաշրջության ու հյուրանոցների ասոցիացիան:

Վերջինիս խոսքերով՝ Ստամբուլի հյուրանոցներում չեղյալ է հայտարարվել մոտ 216.000 ամրագրում: Դրա հետևանքով միայն «Թաքսիմի» մոտ գտնվող հյուրանոցներին պատճառված վնասը կազմել է 54.6 միլիոն եվրո:

Ինչ վերաբերում է «Թաքսիմ» հրապարակում գտնվող խանութներին, ռեստորաններին ու սրճարաններին, ապա բողոքի ակցիաները նրանց պատճառել են 40 միլիոն լիրայի (ավելի քան 21 միլիոն դոլարի) վնաս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս