2012 թվականին վերջին Ադրբեջանում փախստականների քանակը կազմել է մոտ 16.000 մարդ. ՄԱԿ-ի զեկույց

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ ՓԳՀ-ի «Գլոբալ միտումներ – 2012» զեկույցում խոսք է գնում նաև Ադրբեջանի փախստականների ու հարկադիր վերաբնակների մասին:

Զեկույցի համաձայն, 2012 թվականի վերջի դրությամբ Ադրբեջանում փախստականների քանակը կազմել է 15.914 մարդ, հարկադիր վերաբնակների քանակը՝ 600.336 մարդ, ապաստան փնտրողների քանակը՝ 2113 մարդ: Զեկույցում Հայաստանի փախստականների քանակը նշված է որպես 16.057, իսկ ապաստան փնտրողների քանակը՝ 2784:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը ցայժմ մշտապես հայտարարում էր, որ երկրում «առկա» է մեկ միլիոն փախստական:

Տեսանյութեր

Լրահոս