Գերմանիան արգելափակել է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցային գործընթացում հաջորդ փուլին անցնելը

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալությունը, վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրները, հայտնել է, որ Գերմանիան արգելափակել է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության վերաբերյալ տարվող բանակցային գործընթացում հաջորդ փուլին անցում կատարելը:

ԵՄ-ի երկրների բարձրաստիճան դիվանագետները երեկ անցկացրել են նիստ, որում պետք է որոշում ընդունեին հաջորդ շաբաթվանից ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության վերաբերյալ բանակցությունների շրջանակներում հերթական տեխնիկական կետի բացման մասին:

Դրա համար ԵՄ-ի երկրները պետք է միաձայն աջակցեին տվյալ որոշմանը, սակայն երկու երկրի ներկայացուցիչներ արգելափակել են դա: Այդ երկու երկրներից մեկը Գերմանիան է:

Wall Street Journal-ի զրուցակիցը հայտնել է, որ գերմանացի դիվանագետն արել է տեխնիկական նկատառումներ, սակայն Բեռլինի իրական մտահոգությունը հարուցում է այն փաստը, որ ԵՄ-ի երկրները կարող են նոր ազդակ հաղորդել բանակցություններին Թուրքիայի կառավարության կողմից ոչ վաղ անցյալում բողոքի ակցիաների կոշտ ճնշման ֆոնին:

Նշվում է, որ ԵՄ-ի երկրները կարող են տվյալ հարցը ևս մեկ անգամ քննարկել հաջորդ շաբաթվա սկզբին, սակայն Գերմանիայում խորհրդարանական ընտրությունների մոտենալը քիչ հավանական է դարձնում դա:

Տեսանյութեր

Լրահոս