Բաժիններ՝

Քննարկվել են «Հույսի ավան» ծրագրի հետագա ընթացքի հետ կապված հարցեր

«Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի կողմից մայրաքաղաքում իրականացվող «Հույսի ավան» ծրագրի հետագա ընթացքի հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի հիմնադիր Պարույր Ջանբազյանի հանդիպման ժամանակ:

Ողջունելով հյուրերին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել մարդասիրական գործունեության ու սոցիալական կարևորագույն նշանակություն ունեցող ծրագրի իրականացման համար և նշել, որ սոցիալական բնակարանաշինության այս ծրագիրն իսկապես սպասված էր. «2001թ.-ից ի վեր հիմնադրամի կողմից ծավալած մարդասիրական գործունեության արդյունքում բավականին արդյունավետ ծրագրեր են իրականացվել, որոնք իսկապես արժանի են գնահատանքի: Եվ իմ ու մայրաքաղաքի, հատկապես՝ «Հույսի ավանի» բնակիչների անունից շնորհակալություն եմ հայտնում Ձեզ՝ բարեգործական և անձնվեր աշխատանքի համար: Վստահ եմ, որ հիմնադրամի բարեգործական ծրագրերը կլինեն շարունակական» ,- նշել է Տարոն Մարգարյանը:

002

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և բարեգործական ծրագրերին մշտապես աջակցելու համար` «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի հիմնադիր Պարույր Ջանբազյանը նախ շնորհավորել է Տարոն Մարգարյանին՝ Երևանի քաղաքապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ և վստահեցրել է, որ հիմնադրամի ծրագրերն անպայման կլինեն շարունակական: Պարույր Ջանբազյանը նաև հավելել է, որ քաղաքապետարանի հետ արդյունավետ համագործակցության արդյունքում հնարավորություն կստեղծվի առաջիկա տարիների ընթացքում ավարտին հասցնել բարեգործական ծրագիրը և ավելացնել սոցիալապես անապահով 76 ընտանիքների համար արդեն իսկ կառուցված բնակարանների թիվը:
Հանդիպման վերջում քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ քաղաքապետարանը միշտ պատրաստակամ է իր լիազորությունների շրջանակում աջակցելու սոցիալական կարևորագույն նշանակություն ունեցող բարեգործական բոլոր նախաձեռնություններին։

003

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչությու

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս