Ռուսական Як-130 ուսումնա-մարտական ինքնաթիռները պատրաստ են Սիրիա ուղարկվելուն
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Як-130 ուսումնա-մարտական ինքնաթիռների խմբաքանակը պատրաստ է Սիրիա ուղարկվելուն՝ այդ երկրի հետ ստորագրված պայմանագրի շրջանակներում: Դրա իրագործման համար մնում է քաղաքական համապատասխան որոշման ընդունում:
Այս մասին Լա Բուրժեի ցուցահանդեսում հայտնել է ռուսական պատվիրակությունում եղած աղբյուրը: Վերջինիս խոսքերով՝ Սիրիայի պատվիրած Як-130 ուսումնա-մարտական ինքնաթիռներն արդեն իսկ արտադրվել են «Իրկուտ» ձեռնարկությունում:
Коммерсант թերթը հունիսի սկզբին գրել էր, որ Սիրիան Як-130 ուսումնա-մարտական առաջին վեց ինքնաթիռների համար մոտ 100 միլիոն դոլարի կանխավճար է արել Ռուսաստանին:
Як-130 ինքնաթիռների վերաբերյալ պայմանագիրը երկու երկրների միջև ստորագրվել է 2011 թվականի դեկտեմբերին, դրա համաձայն՝ Ռուսաստանը պետք է Սիրիային հատկացնի 36 ինքնաթիռ: