Բաժիններ՝

Հունիսի 26-ին Բաքվում զորահանդեսի անցկացումը կասկածի տա՞կ է

Haqqin.az-ի փոխանցմամբ՝ հունիսի 26-ին Բաքվի «Ազադլըք» հրապարակում զորահանդեսի անցկացումը հարցականի տակ է: Այդ օրն Ադրբեջանում նշելու են զինված ուժերի կազմավորման 95-ամյակը:

Նշվում է, որ որոշ ժամանակ առաջ այդ հրապարակի տակ կառուցվել է ստորգետնյա մեծ ավտոտնակ, ինչը հանգեցրել է հրապարակի մակերևույթին ճեղքերի գոյացմանը:

Հաշվի առնելով, որ զորահանդեսի ժամանակ ակնկալվում է ծանր տեխնիկայի ցուցադրություն, չի բացառվում, որ հրապարակի մակերևույթը կարող է խստապես տուժել դրանից:

Դրա հետ կապված՝ հրապարակում անհապաղ տարվում են ասֆալտապատման-վերանորոգման աշխատանքներ, ինչպես նաև իրականացվում է ստորգետնյա հենասյունների ամրացում:

1371644828_d2

 

1371644869_d3

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս