Բաժիններ՝

Լիբիայում բանտերի մոտ 1/3-ը չի վերահսկվում իշխանությունների կողմից. ՄԱԿ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ լիբիական բանտերում իրավիճակը շարունակում է մնալ ճգնաժամային և խորանում է նրա համար, որ դրանց մոտ 1/3-ը գտնվում է իշխանություններին չենթարկվող հեղափոխական բրիգադների վերահսկողության տակ:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Լիբիայի գծով հատուկ ներկայացուցիչ Թարեք Միտրին. «Պետությունը չի վերահսկում իրավիճակը: Բանտերի մոտ 1/3-ը գտնվում է հեղափոխական բրիգադների ձեռքում:

Նրանցում պայմանները սարսափելի են: Մի շարք կալանավայրերում մենք ականատես ենք եղել կտտանքների: Բացի այդ, կան նաև կտտանքների հետևանքով ձերբակալվածների մահանալու մասին ապացույցներ»:

Ավելի վաղ ելույթ ունենալով ՄԱԿ ԱԽ նիստում՝ Միտրին հայտարարել էր, որ Լիբիայում 7000-8000 մարդ պահվում է կալանքի տակ՝ առանց իր դեմ որևէ մեղադրանք ներկայացվելու, իսկ նրանց իշխանությունների ձեռքը հանձնելու գործընթացն ընթանում է չափազանց դանդաղ:

Միտրին Լիբիայի ղեկավարության առջև կանգնած մարտահրավերների թվում ընդգծել է պետական ղեկավարման ճգնաժամն ու պետական սահմանի պաշտպանության խնդիրը, քանի որ նախկինի նման դրանով ապօրինի ներկրվում է մեծ քանակությամբ զենք:

Դրա հետ կապված՝ Միտրին մատնանշել է Լիբիայի արևելքում գտնվող Կիրենաիկայի մարզի կողմից հունիսի 1-ին մասնակի ինքնավարության հռչակումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս