Բաժիններ՝

Գերմանիայում ջրհեղեղին փոխարինել է արևադարձային շոգը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի հարավ-արևելյան, հարավ-արևմտյան ու կենտրոնական շրջաններն ընդգրկած ջրհեղեղներից հետո այժմ էլ երկրում տիրում է արևադարձային շոգ:

Այս մասին այսօր հայտնել է Գերմանիայի Օդերևութաբանական ծառայությունը: Վերջինս ակնկալում է, որ այսօր Գերմանիայի մի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը ստվերում կկազմի 38 աստիճան, ինչն աննախադեպ կլինի այս տարվա համար:

Գերմանիայի իշխանություններն այդ մասին նախազգուշացրել են երկրի բնակչությանը՝ խորհուրդ տալով գտնվել զով հիմնարկներում, խուսափել ֆիզիկական բեռնվածությունից, ցերեկը չբացել պատուհանները և դա անել միայն գիշերը:

Շոգը բացասաբար է անդրադառնում նաև տեխնիկայի վրա. որոշ գնացքներում սկսել են չգործել օդորակիչները: Օդերևութաբանները կանխատեսել են, որ արդեն հունիսի 21-ին ջերմաստիճանը կնվազի մոտ 10 աստիճանով, և շոգին կփոխարինեն տեղատարափ անձրևները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս