Բաժիններ՝

Վիճաբանություն ԱԺ-ում. Դու բոմժ ես, դու էլ՝ գող (տեսանյութ)

Ինչպես հայտնում է ԳԱԼԱ-ի թղթակիցը՝ այսօր խորհրդարանում կրքերը թեժացել են այն աստիճան, որ նիստերի դահլիճից դուրս գալուց հետո ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը միջանցքում սկսել է հոխորտալ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի վրա:

Վերջինս, սակայն, սկսել է պաշտպանվել՝ նշելով, որ այն, ինչ հայտարարել է, համապատասխանում է իրականությանը: «Իմ բերածներից ոչ մի բանն էլ անօրինական չէ, ամեն ինչ փաստաթղթերով է»,- ԱԺ միջանցքում սկսել է գոռգոռալ Վարդան Այվազյանը: Մինչդեռ Արամ Մանուկյանը նշել է, որ իրականությանը չի համապատասխանում: Բերեք՝ ապացուցեք՝ ասել է Մանուկյանը:

«Ես կարմիր դիպլոմով «գռուզչիկ» եմ աշխատել: Օրենքը պահել եմ, քո նման միանգամից մանդատ չեմ ստացել»,- հայտարարել է Վարդան Այվազյանը: «Մի՛ գողացեք»,- շարունակել է Արամ Մանուկյանը: «Ե՞ս եմ գողացող, հլը մի տեղը ցույց  տուր, արա»,- ասել է Վարդան Այվազյանը:

Այս վեճին միջամտել է նաև լրագրողներից մեկը, ով նշել է, որ  այդ մասին գրել է «Հետքը»: «Ինքը փողը վերցրել՝ գրել ա, ի՞նչ ա  գրել, այն, ինչը գրել ա, տալիս եմ քեզի»,- ասել է Վարդան Այվազյանը: Լրագրողը ասել է՝ Ձեր նախագահին ասեք, ինչին ի պատասխան ՀՀԿ-ական պատգամավորը հայտարարել է. «Իմ նախագահին,  խնդրում եմ, բան մի ասա, քո նախագահին գնա՝ ասա»:

Վարդան Այվազյանի խոսքերով՝ իր հաջողություններին ինքը հասել է իր դուխի շնորհիվ: Լրագրողը հայտնել  է, որ այդ ամենը գողության միջոցով է Այվազյանը ձեռք բերել:

Ի վերջո, միջանցքում ներկա լրագրողների միջամտությամբ միջադեպը հարթվել է:

Տեսանյութը՝ yerkir.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս