Բաժիններ՝

«Չըլդըր-Աքթաշ» սահմանային անցակետը կկրճատի Թուրքիայից Ադրբեջան հասնելու ճանապարհը. Աբդուլլահ Գյուլ

Ardahan Haberleri թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն այցելել է Արդահան նահանգ: Այստեղ նա հայտարարել է, որ թուրք-վրացական սահմանին գտնվող «Չըլդըր-Աքթաշ» սահմանային անցակետը շահագործման հանձնելուց հետո Արդահանից Ադրբեջան հասնելու ժամկետը կկազմի 2-2.5 ժամ:

Գյուլի խոսքերով՝ սահմանային նոր անցակետի կառուցումը Թուրքիայի համար արժեցել է 52 միլիոն լիրա (մոտ 28 միլիոն դոլար): Գյուլը հավելել է, որ «Չըլդըր-Աքթաշ» անցակետի բացումը կհանգեցնի Թուրքիայի և տարածաշրջանի երկրների միջև փոխադարձ ներդրումների ու ապրանքաշրջանառության ծավալի աճին:

Գյուլն ընդգծել է, որ Արդահանով է անցնում կառուցման փուլում գտնվող «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթգծի մի հատվածը, որի իրագործումը նույնպես կհանգեցնի նահանգի տնտեսական աճին:

Նշվում է, որ Թուրքիայի նախագահը (Սուլեյման Դեմիրել) վերջին անգամ Արդահան էր այցելել 18 տարի առաջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս