
Առանձնապես խոշոր չափերով գողություն կատարած հետախուզվողը կամավոր ներկայացել է ոստիկանություն

Հունիսի 15-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժին է ներկայացել 1993 թ. ծնված Գայանե Պ.-ն, որը մայիսի 25-ից հետախուզվում էր առանձնապես խոշոր չափերով կատարված գողության և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված խարդախության մեղադրանքներով: Այս մասին հաղորդում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը: