Բաժիններ՝

Թուրքիան կհաղթահարի «Թաքսիմի» իրադարձությունների հետևանքները. Դավութօղլու

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան կհաղթահարի «Թաքսիմի» իրադարձություններն ու դրանց հետևանքները.

««Թաքսիմ» հրապարակում ու «Գեզի» այգում բողոքի ակցիաների հիմնական նպատակը թուրք ժողովրդի կամքը կոտրելն է: Թուրք ժողովուրդը չպետք է կորցնի ինքնատիրապետումն ու ինքնավստահությունը»:

Թուրքիայում բողոքի ակցիաները շարունակվում են արդեն 20 օրից ավելի: Երեկ նոր բախումներ են գրանցվել Անկարայում: Ցուցարարները քարեր են նետել ոստիկանների վրա, իսկ վերջիններս նրանց դեմ կիրառել են արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ: Անկարայի իշխանություններն արգելել են մայրաքաղաքի կենտրոնում ամեն տիպի ակցիաների անցկացումը:

Նշվում է, որ բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալված 27 օտարազգիներից 22-ն ազատ են արձակվել: Նրանք ձերբակալվել են Ստամբուլում, Անկարայում ու Էսքիշեհիրում: Ձերբակալվածների թվում կան Իրանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի ու Հունաստանի քաղաքացիներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս