Բաժիններ՝

Լազիկան ապագայում կդառնա Ասիայից Եվրոպա բեռների փոխադրման գլխավոր կետի. Սաակաշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին իր նստավայրում ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Լազիկա նավահանգիստը ապագայում կդառնա Ասիայից Եվրոպա բեռների փոխադրման գլխավոր նավահանգստի.

«Եթե մենք ցանկանում ենք փրկվել, մենք պետք է կա՛մ լինենք ուժեղ երկիր, կա՛մ էլ մեր զարգացման հարցում կառաջանան մեծ խնդիրներ, քանի որ մեր զավթիչը դարան է մտել և միայն սպասում է, թե երբ մեր երկիրը չի ունենա որևէ նշանակություն միջազգային հանրության համար, այն լավ կուլ տալու և մարսելու համար:

Բոլոր նրանց համար, ովքեր չեն հասկացել, թե ինչի համար էի ես կառուցում Լազիկա նավահանգիստը, ասեմ, որ դա պետք է լիներ նավահանգստային քաղաք, ուր կլինեին 100 հարկանի շենքեր: Հետագայում այն անպայմանորեն վերածվելու էր գլխավոր վերաբեռնման կետի, որով կտեղափոխվեին Ասիայից Եվրոպա բեռները:

Վրաստանում կառուցվում է նաև ամենամեծ երկաթուղային նախագծերից մեկը, կա ամենամեծ զբոսաշրջային կենտրոնը, լոգիստիկայի կենտրոնը: Սակայն գլխավորը, որ պետք է ունենա Վրաստանը, կրթությունը, գիտելիքը, ինտելեկտն են: Մենք պետք է դառնանք տարածաշրջանում առաջադիմության գլխավոր կրողներ»:

Հիշեցնենք, որ 2012 թվականի հոկտեմբերի 1-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Վրաստանում իշխանության եկած «Վրացական երազանք» դաշինքը կասեցրեց Լազիկայի կառուցումը՝ ֆինանսների բացակայության պատճառաբանությամբ:

knjedj5hy6pit3ge

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս