Բաժիններ՝

Բուդաղյանին հարցաքննում են, բայց տեղյակ չեն. մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նախօրեին զինդատախազ Գևորգ Կոստանյանը խիստ գործնական դուրս էր գալիս կառավարության շենքից: Բախվելով նրան, հետաքրքրվեցինք՝ որևէ նոր «հանգամա՞նք» է առաջացել Գորիսի դեպքերի հետ կապված:

«Այն, ինչ ասել ենք մամուլին, որևէ լրացուցիչ բան հայտնելու անհրաժեշտություն այս պահին չկա»: Դեպքերից  հետո Դուք այցելել էիք Արտակ Բուդաղյանին, հետո էլի այցելել ու հարցաքննե՞լ եք նրան: «Բոլորին էլ հարցաքննում ենք»: Ինքն արդեն տեղյա՞կ է, որ եղբայրը` Ավետը, մահացել է: «Դա պետք է հարցնեք իրենից»: Բա ինչպե՞ս եք իրեն հարցաքննում, որ տեղյակ չեք: «Որովհետև մենք տեղյակ չենք` ինքը տեղյակ է, թե տեղյակ չէ»,- բառախաղ արեց զինդատախազը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս