
ԱԱԾ-ն թանկարժեք պայքար է մղում մկների ու առնետների դեմ. մամուլ

«Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունն այս տարվա ընթացքում բավական ուշագրավ ծախսեր է արել. «Ժողովուրդին» հայտնի դարձավ, որ այս տարվա ընթացքում ավելի քան 7 մլն 680 հազար դրամ ԱԱԾ-ն տրամադրել է ախտահանման ծառայությունների համար, խոսքը մասնավորապես կրծողների՝ մկների ու առնետների դեմ պայքարի մասին է»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթն ու հավելում.
«Բայց առավել ուշագրավն այն է, որ ԱԱԾ-ն մոտ 7 մլն դրամը տրամադրել է մեկ անգամվա ախտահանման համար, հետո ևս 680 հազար արդեն հատկացվել է ապրիլին: Բացի այդ, ավելի քան 8 մլն դրամ էլ ԱԱԾ-ն հատկացրել է «Գրին լադ» ընկերությանը՝ աղբահանման ու աղբահեռացման աշխատանքների համար»:
Շարունակությունը կարող եք կարդալ «Ժողովուրդի» այսօրվա համարում: