
Ինչու Տիգրան Սարգսյանը չմասնակցեց «ԴԴՏ»-ի համերգին. մամուլ

«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է. «Երեկ տեղեկացանք, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը չի մասնակցել «ԴԴՏ» լեգենդար ռոք խմբի՝ Կարեն Դեմիրճանի անվան մարզահամերգային համալիրի փոքր դահլիճում կայացած համերգին: Իսկ դա, մեղմ ասած, ուշագրավ իրադարձություն է:
Խնդիրն այն է, որ դեռ մայիսի 23-ին ԱԺ միջանցքում մեր թղթակցի հարցին պատասխանելիս վարչապետը հայտարարել էր, թե «ԴԴՏ»-ի մենակատարը՝ Յուրի Շևչուկը, իր «սիրելի երգիչներից մեկն է», և որ նրա մի շարք երգեր ինքն էլ է կատարում: Նաև, որ հնարավորության դեպքում անպայման գնալու է համերգին: Դեռ այդ օրը մենք կասկածներ էինք հայտնել համերգին վարչապետի մասնակցելու վերաբերյալ:
Խնդիրն այն է, որ Շևչուկը լինելով Տ. Սարգսյանի ամենասիրելի կատարողներից մեկը, միևնույն ժամանակ ունի քաղաքացիական շատ կոշտ դիրքորոշում, ինչի պատճառով «վայելում» է ՌԴ նախագահ Պուտինի ատելությունը»:
Շարունակությունը կարող եք կարդալ «ՀԺ»-ի այսօրվա համարում: