
Իշխանական էլիտան հերթական հարսանիքին կմասնակցի. մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հունիսի 29-ին իշխանական էլիտան հերթական հարսանիքին կմասնակցի: Ամուսնանում է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանի դուստրը: Երեկ ԱԺ-ում այս առիթով իրարանցում էր:
Բանն այն է, որ Բադեյանի աղջիկը նաև պատգամավոր հայրիկի օգնականն է, և հարսանիքի հրավիրատոմսերն ԱԺ-ում միմյանց փոխանցում էին ԱԺ մյուս պատգամավորների օգնականները և որոշ պատգամավորներ: Ի դեպ, փեսացուն Բադեյանի աղջկա համակուրսեցին է, վրացահայ»: