Թյորբոռն Յագլանդը երկխոսության կոչ է արել Թուրքիայում հակամարտող կողմերին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբոռն Յագլանդը երկխոսության կոչ է արել Թուրքիայում հակամարտող կողմերին:

Յագլանդը հայտարարել է, որ հետևում է Թուրքիայում ծավալվող իրադարձություններին և կարծում է, որ բռնության էսկալացիան անթույլատրելի է՝ ընդգծելով հակամարտող կողմերի երկխոսելու անհրաժեշտությունը:

Յագլանդը հակամարտող կողմերին հիշեցրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով նախատեսված օրինական չափորոշիչների և հատկապես ազատ հանրահավաքների պահպանման անհրաժեշտությունը:

Յագլանդի խոսքերով՝ ամեն տիպի սահմանափակումները վնասում են ժողովրդավարական հասարակությանը, և որ Թուրքիայի իշխանությունները պետք է գործեն՝ հարգելով ցուցարարների իրավունքներն ու ապահովեն նրանց խաղաղ գոյությունը:

Տեսանյութեր

Լրահոս