
ԿՀՎ-ը կնախապատրաստի սիրիական ընդդիմության զինյալներին. Fox News

Ամերիկյան Fox News հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) մարզելու է սիրիական ընդդիմության զինյալներին: Այս մասին հեռուստաալիքին հայտնել են ամերիկյան վարչակազմում ունեցած աղբյուրները:
Հեռուստաալիքը հավելել է, որ ԱՄՆ-ը պատրաստվում է սիրիական ընդդիմությանը հատկացնել հրաձգային զենք ու զինամթերք: Ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարել էր, որ մեծացնելու է սիրիական ընդդիմությանը ցուցաբերվող օգնության ծավալը, ինչը վերաբերում է նաև ռազմական օգնությանը:
Սպիտակ տունը, սակայն, պաշտոնապես չի հայտարարել զենքի մատակարարման գործընթացը սկսելու մասին: Հեռուստաալիքին ընդգծել է, որ Սպիտակ տան այդ որոշումը հարուցել է կոնգրեսի առավել կոշտ տրամադրված անդամների առարկությունը:
Նրանցից մեկը հանդիսացող սենատոր Ջոն Մաքքեյնը պահանջել է սիրիական ընդդիմությանը հատկացնել ծանր սպառազինություն, այդ թվում նաև զենթիային ղեկավարվող հրթիռներ: