
Նեթանյահուն միջազգային հանրությանը կոչ է արել չթուլացնել Իրանի վրա ճնշումը՝ կապված նոր նախագահ ունենալու հետ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելի վարչապետ Բենիամիան Նեթանյահուն երեկ կառավարության նիստում ունեցած ելույթում միջազգային հանրությանը կոչ է արել չթուլացնել Իրանի վրա գործադրվող ճնշումը՝ կապված Իրանի նախագահական ընտրություններում չափավոր քաղաքական գործիչ Հասան Ռոուհանիի հաղթանակ տանելու հետ:
Նեթանյահուն հիշեցրել է, որ միջուկային ոլորտում Իրանի քաղաքականությունը որոշում է ոչ թե նախագահը, այլ գերագույն առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեին. «Միջազգային հանրությունը չպետք է իրեն գցի շփոթության մեջ և թուլացնի Իրանի վրա ճնշումը, ինչը կոչված է նրա միջուկային ծրագրի կանգնեցմանը: Պետք է ընդգծել, որ Իրանի միջուկային քաղաքականությունը կանխորոշում է այաթոլլահ Ալի Խամենեին»:
Նշվում է, որ երեկ նույն ոգով արտահայտվել է նաև Իսրայելի ԱԳՆ-ը՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է Իրանին դատել ոչ թե քվեարկության արդյունքներով, այլ՝ միջուկային ու ահաբեկչության ոլորտներում նրա կոնկրետ գործերով:
Իսրայելի ԱԳՆ-ը հայտարարել էր, որ Իրանը պետք է կատարի միջազգային հանրության բոլոր պահանջները, որոնք առնչվում են իր միջուկային ծրագրի կասեցմանն ու համայն աշխարհում ահաբեկչություն տարածելուն: