
«Միսս Տիեզերք 2013» գեղեցկության մրցույթը նոյեմբերին կանցկացվի Մոսկվայում

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս տարի «Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթը կանցկացվի նոյեմբերի 9-ին, Մոսկվայում: Այս մասին Լաս Վեգասում հայտարարել է մրցույթի կազմակերպիչ, ամերիկացի միլիարդատեր Դոնալդ Թրամփը:
Երեկ Լաս Վեգասում անցկացվել է «Միսս ԱՄՆ» գեղեցկության մրցույթը, որում հաղթել է 25-ամյա Էրին Բրեդին, ով ներկայացնում է ԱՄՆ Քոնեքթիքութ նահանգը: