
2013 թվականին համաշխարհային արտահանման մեջ Իրանի մասնաբաժինը կազմելու է 0.33 տոկոս. The Economist

Բրիտանական The Economist թերթի փոխանցմամբ՝ 2013 թվականին համաշխարհային արտահանման մեջ Իրանի մասնաբաժինը կազմելու է 0.33 տոկոս (62.5 միլիարդ դոլար):
Թերթի կանխատեսմամբ՝ այդ ցուցանիշը կպահպանվի նաև 2014 թվականին, իսկ 2015 և 2016 թվականներին կնվազի մինչև 0.32 տոկոսի: 2012 թվականին Իրանի ցուցանիշը կազմել է 0.37 տոկոս (67 միլիարդ դոլար):
Իրանի մաքսային ծառայության տվյալներով՝ նախորդ տարի Իրանն արտահանել է 32 միլիարդ դոլարի ոչ նավթային սեկտորի ապրանքներ: Նավթաքիմիական արտադրանքի արտահանումը կազմել է 10 միլիարդ դոլար, ինչը կազմել է երկրի ոչ նավթային արտահանման ընդհանուր ծավալի ավելի քան 30 տոկոսը: