
Իլհամ Ալիևը շնոհավորել է Հասան Ռոուհանիին

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոուհանիին, ով Իրանում ներկայացնում է ռեֆորմիստական թևը: Իր շնորհավորական ուղերձում Իլհամ Ալիևը նշել է, որ մեծ նշանակություն է տալիս երկու երկրների փոխհարաբերություններին:
Ալիևը վստահություն է հայտնել, որ երկու երկրներն էլ համատեղ ջանքեր կգործադրեն միջպետական հարաբերությունների, համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ, ինչը կլինի երկու երկրների և նրանց ժողովուրդներին շահերին համապատասխան:
Ալիևը Ռոուհանիին մաղթել է հետագա հաջողություններ Իրանի նախագահի պաշտոնում նրա առաջիկա գործունեության ժամանակ: