Դեպարդիեն ցանկանում է ստանալ 7 երկրի քաղաքացիություն
Journal du Dimanche շաբաթաթերթին տված հարցազրույցի ժամանակ ֆրանսիացի աշխարհահռչակ դերասան Ժերար Դեպարդիեն, ով 2013 թվականի սկզբին ստացել է Ռուսաստանի քաղաքացիություն, հայտարարել է, որ ցանկանում է ստանալ նաև Ալժիրի անձնագիր.
«Ես կցանկանայի ունենալ 7 երկրի անձնագիր, որոնց ես սիրում եմ: Ես կխնդրեմ նաև Ալժիրի անձնագիր: Ես ցանկանում եմ համապատասխանել այն կերպարին, որին այդպես սիրում են ֆրանսիացիները՝ խոչընդոտները հաղթահարող խռովարար, որը երբեմն գտնվում է անսթափ վիճակում: Դրանում ինչ-որ բան կա այն խուլիգանական ոգուց, որը դուր է գալիս Պուտինին»:
Նշվում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով 2013 թվականի հունվարի 3-ին Ռուսաստանի քաղաքացիություն է շնորհվել Դեպարդիեին: