ԵՄ-ը պետք է իմանա իր տեղը. Էրդողան
CNN Türk հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը Ստամբուլում իր կուսակիցների հանրահավաքի ժամանակ քննադատել է ԵՄ-ին՝ կապված Եվրախորհրդարանի ընդունած այն որոշման հետ, որ Թուրքիայի իշխանությունները ոտնահարում են ցուցարարների իրավունքները.
«ԵՄ-ն իրավունք չունի ընդունել Թուրքիայի վերաբերյալ որոշումներ: ԵՄ-ը պետք է իմանա իր տեղը: Մենք չենք ճանաչում ԵՄ-ի որոշումները: Թուրքիան այն երկիրը չէ, ուր կարելի է ինչ-որ գործողություն ձեռնարկել՝ օգտագործելով սոցցանցերը:
«Գեզի» այգին մի խումբ մարդկանց այգի չէ, այդ այգին պատկանում է ժողովրդին: Կառավարության ձեռնարկելիք բոլոր քայլերը լինելու են ժողովրդավարական»: Էրդողանը քննադատել է նաև օտար ԶԼՄ-ներին՝ ընդգծելով, որ ամեն համբերություն ունի իր ավարտը: