Բաժիններ՝

Անկարայում ձերբակալված ցուցարարների քանակը հասել է 105-ի

CNN Türk հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայում շարունակվում են բողոքի ակցիաները՝ կապված «Գեզի» այգում հավաքված ցուցարարներին ցրելու հետ: Դա մասնավորապես վերաբերում է Ստամբուլին ու Անկարային:

Ստամբուլում փակվել են դեպի «Թաքսիմ» հրապարակ տանող բոլոր ճանապարհները: Ոստիկանությունը ցուցարարների դեմ կիրառել է ջրցան մեքենաներ ու արցունքաբեր գազ: Ցուցարարներն իրենց հերթին տարբեր իրեր են նետել ոստիկանների վրա: Կան ձերբակալվածներ:

Բախումներ են տեղի ունեցել նաև Անկարայի «Քըզըլայ» հրապարակում: Ցուցարարները շրջափակել են մայրաքաղաքի բոլոր հիմնական փողոցները, ինչից հետո ոստիկանները նրանց նկատմամբ կիրառել են ուժ: Անկարայում ձերբակալվածների քանակը հասել է 105-ի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930