Բաժիններ՝

«Disney Television Group»-ի նախագահ Էն Սուինի բիզնես կանոնները

Ամերիկյան «Forbes» ամսագիրը հրապարակել է  «Disney Television Group»-ի նախագահ Էն Սուինի բիզնես կանոնները:

  1. Հաջողության հաճախ կարելի է հասնել լավագույն խաղացողը լինելու ցանկություն ունենալով:
  2. Իմ գլխավոր խորհուրդը հետևյալն է՝ պատրաստ եղեք օգնություն ընդունելու: Մի´ հավատացեք, որ դուք ամեն ինչ կարող եք ինքներդ անել:
  3. Հեռուստատեսությունը՝ որպես տեխնոլոգիա, մշտապես զարգանում է: Այս ոլորտը երբեք  ստատիկ չի եղել: Հենց դա էլ ինձ ոգեշնչում է:
  4. Մայրս միշտ կոչ էր անում ինձ ոչ թե նոր աշխատավայր, այլ նոր մտքեր փնտրել, որոնք թույլ կտան ինքս իմ մեջ նոր ստեղծագործական եզրեր գտնել:
  5. Գումար աշխատելու համար դուք պետք է հստակեցնեք ձեր նպատակաները և ճիշտ գնահատեք հնարավորություններն ու կարողանաք դրանք արագ իրականացնել:
  6. Ես մշտապես առաջ եմ շարժվել իմ հետաքրքրասիրության շնորհիվ: Այն ինձ նոր մտքերի, նոր աշխատանքի, նոր բացահայտումների է տանում:
  7. Սոցիալական ցանցերն այժմ իմ աշխատանքի կարևոր մասն են կազմում:
  8. Ես երբեք չեմ խուսափում հարցերից:
  9. Ծնողներս ինձ միշտ ասում էին՝ քո ապագան քո ընտրությունն է: Հենց այս տրամադրվածությունն է ինձ օգնել գտնել ինձ:
  10. Պետք է հասկանալ մարդկանց, գիտակցել՝ ինչն է նրանց մտահոգում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս