Օքսֆորդի համալսարանի ղեկավարությունը հրաժարվել է քոլեջն անվանել Մարգարետ Թետչերի անունով
Բրիտանական The Daily Telegraph թերթի փոխանցմամբ՝ Օքսֆորդի համալսարանի ղեկավարությունը որոշում է ընդունել Մարգարետ Թետչերի անունով չանվանակոչել ուսումնական հաստատության քոլեջներից մեկը: Նման հայտարարությամբ հանդես է եկել համալսարանի կանցլեր (ղեկավար) Քրիս Պատենը:
Լորդ Պատենը, ով Մարգարետ Թետչերի կառավարությունում զբաղեցրել է միջազգային զարգացման նախարարի պաշտոնը, հայտարարել է, որ դրա համար անհրաժեշտ է հիմնել նոր քոլեջ և ծախսել զգալի միջոցներ:
Պատենը հավելել է, որ որպես այլընտրանք՝ կարելի է խնդրել անվանակոչել Հիսուս Քրիստոսի պատվին անվանակոչված քոլեջներից մեկը: Դրա հետ մեկտեղ նա ընգծել է, որ իր կարծիքով՝ տեղին չի լինի Հիսուսին խնդրել անվանակոչման մասին:
Համալսարանին խնդրել են հավերժացնել այս տարվա ապրիլի 8-ին մահացած Մարգարետ Թետչերի հիշատակը: Մայիսին Պատենն արդեն իսկ նպաստել է Սոմերվիլ քոլեջում Մարգարետ Թետչերի անվան կրթաթոշակի հիմնմանը: Թետչերը հենց այդ քոլեջի շրջանավարտ է: